Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։ Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Գորայք համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 1 408 ընտրողների 76,07 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 970 ընտրողների 16,49 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44 հազ. 519 ընտրողների 40,83 տոկոսը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...