Գլխավոր Լուրեր Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

1379
0

«Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված:

Այս մասին նշված է ՀԿ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Այսօր «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ՀՀ քաղաքացի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնության հանրային կոչեր է հնչեցրել մասնավորապես սևազգեստ անձանց, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու վերաբերյալ։

Մարինա Խաչատրյանը, հանդիսանալով Նիկոլ Փաշինյանի գաղափարական և քաղաքական ընդդիմախոս և հաշվի առնելով երեկ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ քաղաքական ընդդիմախոս անձի ձերբակալության փաստը, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հանրային սպառնալիքը համարում է իրատեսական և ուղղված նաև իր անձի դեմ։

Լիահույս ենք, որ ՀՀ Ոստիկանությունը կգործի բացառապես օրենքի շրջանակներում։ Իսկ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվություն դրսևորելով, բացատրություն կտա իր կատարած հայտարարությունների համար` միաժամանակ ի սպառ բացառելով հետագա բռնության կոչեր հնչեցնելը»։