ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով «Հանրապետական» խմբակցությունից դուրս գալու մասին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ,
հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստից հետո, լրագրողնների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ինքը շնորհակալութուն է հայտել ՀՀԿ խմբակցության գործընկերների երկարատև համագործակցության համար, ավելին՝ նա շեշտեց, որ մարդկային հարաբերությունները քաղաքական գործընթացներից հետ կապ չունեն:
«Խմբակցությունն, ի պատիվ իրեն, ըմբռնումով մոտեցավ: Որևէ նեղսրտություն, որևէ վեճ, որևէ հակափաստարկ չկար խմբակցության նիստում»,- եզրափակեց Շիրակ Թորոսյանը: