ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները: Նա, մասնավորապես, գրել է.
«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ, վստահ եղեք`քիչ չի թվա, և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև, որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա: Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով…»:
https://www.facebook.com/UrikhanyanTigran/posts/2236956286388626
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...