ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց իմ կողմից հեղինակած Սպառողական կրեդիտավորման մասին օրենքում փոփոփոխությունների նախագիծը, համաձայն որի օրենքը այսուհետ տարածվելու է նաև մինչև 100.000 ՀՀ դրամ և 10-15 միլիոն ՀՀ դրամ վարկերի վրա:
Դա նշանակում է, որ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները պարտավոր են նաև այս գումարի վարկերի համար ապահովել օրենքի պահանջները, մասնավորապես՝ պայմանագրում նշելով փաստացի տոկոսադրույքի չափը, բողոքներ ներկայացնելու կարգը:
Քաղաքացիներին կոչ եմ անում հետևել օրենքով նախատեսված իրավունքների պահպանմանը, անհրաժեշտության դեպքում դիմել Ֆինանսական հաշտարարի գրասենյակ:
Ֆինանսական ծառայություններից, մասնավորապես վարկերից օգտվող քաղաքացիների իրավունքները, շարունակում են մնալ իմ աշխատանքային գերակայությունների շարքում»:
https://www.facebook.com/TandilyanMane/posts/895940637420116