ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
Տիգրան Ուլիխանյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է վարչապետի ստորագրած փաստաթղթում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Հայկ Սարգսյանը:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հայկ Սարգսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման տեքստում։
Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Ալբերտ Աբգարյանը:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
Ալբերտ Աբգարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։