Գլխավոր Լուրեր Վահե Գրիգորյանը հանդիպել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների հետ

Վահե Գրիգորյանը հանդիպել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների հետ

1474
0

Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ՍԴ որոշ անդամների և Հրայր Թովմասյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում:

«Հանդիպումներ եմ ունեցել և երեկ, և այսօր ՍԴ անդամների մի մասի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Ինձ թվում է՝ կառուցողական էին Թովմասյանի հետ հանդիպումները»,- ասաց Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը նշեց, որ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում:

«Նախանշված հարցը քննարկում եմ նրանց հետ առանձին քննարկումներում: Երբ ամենը կվերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,- նշեց Վահե Գրիգորյանը:

Հունիսի 20-ին ԱԺում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանըՎահե Գրիգորյանը նշել էրոր երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիսորպես այս պահի դրությամբ միակ դատավորստանձնում է ՍԴի նախագահիլիազորությունների և պարտականությունների կատարումը:

«…ՍԴի դատավորի երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այսպահի դրությամբ միակ դատավորքանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում էերկրիցես ստանձնելով ՍԴի նախագահի լիազորությունների և պարտականություններիկատարումըՍԴի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբկամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասինկտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրականմարմիններինորոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ…»,-նշել էրԳրիգորյանը