Գլխավոր Լուրեր Վերին Լարսում վաղ առավոտից հայկական ուղևորափոխադրող ավտոբուսին թույլ չեն տալիս մտնել Հայաստան....

Վերին Լարսում վաղ առավոտից հայկական ուղևորափոխադրող ավտոբուսին թույլ չեն տալիս մտնել Հայաստան. վարորդի մոտ անթույլատրելի իր են գտել

1448
0

Հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսին Վերին Լարս անցակետից վրացական կողմից թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ընկերությունից՝ չմանրամասնելով պատճառների մասին:

Վրաստանում Հայաստանի դեսպանության հանրային կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ խնդրով դեսպանությունը զբաղվում է:

«Վարորդը ոչ թույլատրելի իր է փորձել անցկացնել, հիմա վարորդին են քննում: Ավտոբուսում մոտ 4 տասնյակ քաղաքացիներ են: Ամեն ինչ անում ենք հիմա, վրացական կողմի հետ բանակցում ենք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան վերադառնալ»,- ասաց նա:

Հայրապետյանը տեղեկացրեց, որ ավտոբուսն անցակետում կանգնած է առավոտյան ժամը 6-ից:

Նա վստահեցրեց՝ այս միջադեպը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապ չունի՝ վարորդի մոտ անթույլատրելի իր են գտել, փաստացի ապացույցը կա: