Գլխավոր Դեսից-դենից GQ-ն ներկայացրել է «Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ-2019» վարկանիշը. նրանց մեջ հայեր կան

GQ-ն ներկայացրել է «Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ-2019» վարկանիշը. նրանց մեջ հայեր կան

1953
0

News.am-ը գրում է․

Տղամարդկանց GQ ամսագրի ռուսական տարբերակը ներկայացրել է «Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ – 2019» վարկանիշը։

Պարբերականի թոփ-150-ում կան նաեւ հայկական ծագմամբ հայտնի ռուսաստանցիներ տարբեր ոլորտներից։

Մասնավորապես, «բիզնես» կարգում պարբերականը ներառել է «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի, իսկ «մեդիա» կարգում՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անունը։

Ցանկում տեղ են գտել նաեւ iMall.eu շոփինգ-ստարտապի ղեկավար Մարտին Ավետիսյանը (մոդա), «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին (մշակույթ), ռեստորանատերեր Արամ Մնացականովը եւ Ալեքսանդր Օգանեզովը (կերակուր), ինչպես նաեւ բյուրեղագիր-տեսաբան, ՌԳԱ ակադեմիկոս Արտեմ Օգանովը (տեխնոլոգիաներ)։