Գլխավոր Լուրեր Միջազգային Մերկելը կրկին վատ Է զգացել արարողական միջոցառման ժամանակ

Մերկելը կրկին վատ Է զգացել արարողական միջոցառման ժամանակ

917
0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ սաստիկ դողի նոպա Է ունեցել արարողական միջոցառմանը՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ: Համապատասխան տեսագրությունը հունիսի 27-ին տարածել Է n-tv հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռարձակումից երեւում Է, որ Մերկելը, կանգնած պետության ղեկավարի աջ կողքին, նկատելիորեն դողում Է, ինչպես սաստիկ սարսուռի ժամանակ: Դրանից հետո նրան ջրով բաժակ են պարզում: Կանցլերը հրաժարվում Է օգնությունից, մի քանի վայրկյան անց դողը դադարում Է: Համանման պատմություն Էր տեղի ունեցել հունիսի 18-ին:

Ենթադրվում Է, որ օրվա ընթացքում Մերկելը կմեկնի Օսակա՝ G20-ի գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: