Գլխավոր Լուրեր Եթե մենք պատրաստ ենք դրան, ապա՝ այո՛, 60 կմ/ժամը պետք է իջնի...

Եթե մենք պատրաստ ենք դրան, ապա՝ այո՛, 60 կմ/ժամը պետք է իջնի 50 կմ/ժամ. Հայկ Մարությանը` Երևանում երթևեկության արագությունը սահմանափակելու մասին

1138
0

Երևանը այսօր բավականին վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, այլ նաև վարորդի համար: Այս մասին այսօր քաղաքապետարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշեց, որ նախ հանձնարարել է բոլոր անցումների վրա հատուկ լուսավորություն ապահովել:

Նա նշեց, որ շատ քաղաքներում նվազեցրել են ավտոմեքենաների շարժման արագությունը: «Եթե մենք պատրաստ ենք դրան, ապա՝ այո՛, 60 կմ/ժ-ն պետք է իջնի 50 կմ/ժ, և շատ եվրոպական քաղաքներում 50 կմ/ժ-ն է նորմալ, ոչ թե 60-ը»,-ասաց Մարությանը՝ նկատելով, որ մայրաքաղաքում տեղեր կան, որ նույնիսկ 70 կմ ժամ է թույլատրվում: Նա կոչ արեց քննարկել արագության շեմը իջեցնելու հարցը:

Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքացիները շատ դեպքում չեն օգտվում վերգետնյա անցումներից կամ գետնանցումից և դեռևս մի քանի վերգետնյա անցում է նախատեսվում: Ըստ նրա՝ կոնկրետ ստորաբաժանում պետք է լինի ոստիկանությունում, որ թույլ չտա քաղաքացիներին փողոցը սխալ տեղից անցնել:

«Արագության իջեցումը, վստահ եմ, որ կտա իր արդյունքները: Չեմ կարծում, որ սա կխոչընդոտի Երևանի երթևեկության շարժմանը»,-ասաց նաև հավելեց՝ 50 կմ/ժ արագությամբ ես ընթանում, թե 80-ով, մեկ է՝ կարմիր տակ կանգնելու ես:

«Գույքագրվում են ամենավտանգավոր կետերը, այդ կետերը լուծումներ են տալիս, բայց, այնուամենայնիվ, գլոբալ լուծում է պետք»,-ասաց նա: