Tert.am-ը գրում է.
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Դանիել Գաստլի հետ և պարտության մատնեց 3:1 հաշվով: Գյումրեցի մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե: Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: