Գլխավոր Դեսից-դենից Ատլանտայի օդանավակայանում կինը փորձել է օտար մանկահասակ երեխաներին առեւանգել ծնողների աչքերի առաջ

Ատլանտայի օդանավակայանում կինը փորձել է օտար մանկահասակ երեխաներին առեւանգել ծնողների աչքերի առաջ

1516
0

News.am-ը գրում է.

Ծնողների վատթարագույն մղձավանջը քիչ էր մնում իրականություն դառնար Ատլանտայի միջազգային օդանավակայանում, երբ երիտասարդ կինը փորձել է երկու մանկահասակ երեխաներին առեւանգել նրանց հոր եւ մոր աչքերի առաջ, հայտնում է News.com.au-ն:

Դրամատիկ պահը հայտնվել է տեսահսկման խցիկի օբյեկտիվում: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Ջորջիա նահանգից ընտանիքն ուղեւորվում էր Դիսնեյլենդ: Երիտասարդ կինը փորձել է մոր մոտից խլել կրտսեր երեխայով սայլակը, սակայն մայրը նրան վռնդել է: Դրանից հետո առեւանգողը բռնել է ավագի ձեռքը եւ փորձել փախչել, սակայն բռնվել է երեխայի ծնողների եւ օդանավակայանի ոստիկանների կողմից:

Կինը Կանզաս նահանգի բնակիչ 26-ամյա Էսթեր Դենիելսն է:

Տարօրինակ արարքի պատճառները դեռեւս հայտնի չեն, միջադեպի ականատեսները դժվարանում են գնահատել անհաջող առեւանգողի հոգեկան վիճակը:

Այս գործով դատավարությունը նշանակված է հուլիսի 11-ին: