armeniasputnik.am-ը գրում է.
Արարատի մարզում, Երևան-Երասխ ճանապարհին միմյանց են բախվել երկու մարդատար ավտոմեքենաներն ու Արարատ-Երասխ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Բոլոր ավտոմեքենաներն այրվել են, «Գազելը» վերածվել է մոխրակույտի։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:15-ին Զոդի կամրջի հատվածում։
Sputnik Արմենիայի տվյալներով` 6 անձ, այդ թվում`«Գազելի» վարորդը մահացել են, ավելի քան 10 մարդ` հոսպիտալացվել։ Այս պահին տեղում աշխատում են մեծ թվով հրշեջներ, քննիչներ ու ոստիկաններ, որոնք պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։
ԱԻՆ–ի պաշտոնական տվյալներով` կա 5 զոհ, 9 տուժած։
Մամուլում առկա տեղեկություններով` հրշեջները մարել են հրդեհն ու «Գազելում» հայտնաբերել 5 մոխրացած դի։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...