Գլխավոր Լուրեր Դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը չի մահացել, նա կոմայի մեջ է

Դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը չի մահացել, նա կոմայի մեջ է

2209
0

Այսօր առավոտից համացանցում եւ լրատվամիջոցներում տարածված լուրը, թե ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանը մահացել է, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի տեղեկացրեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:

Նա նշեց, որ դերասանը այժմ Բելգիայում է, վիճակը ծանր է՝ կոմայի մեջ է:

Լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է նաեւ Ռուդոլֆ Ղևոնդյանի որդին՝ Գոռը․ «Իմ հայրը դեռ ողջ  է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար»,- գրել է նա։