Սեպտեմբերի 14-ին միանգամից երկու մեծ աստղակերպեր կմոտենան Երկրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ն:
Աստղակերպերից մեկի՝ 2000QW7-ի տրամագիծը կազմում Է 290-ից մինչեւ 650 մետր, ինչը բարձր Է Օստանկինոյի հեռուստաաշտարակից (540 մետր):
ԱՄՆ-ի գործակալության տվյալներով՝ այն մոլորակին կմոտենա 5,3 միլիոն կիլոմետր հեռավորությամբ: Նույն օրը մոտավորապես նույն հեռավորությամբ Երկրին կմոտենա 2010CO1 աստղակերպը, որի տրամագիծը 120-ից մինչեւ 260 մետր Է:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ օգոստոսի 28-ին մեկ միլիոն կիլոմետր հեռավորությամբ Երկրին կմոտենա 2019 OU1 աստղակերպը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...