Գլխավոր Իրավական Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են, մեկը՝ անչափահաս․ նրանք ձերբակալվել են. ՔԿ

Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են, մեկը՝ անչափահաս․ նրանք ձերբակալվել են. ՔԿ

791
0

Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։