Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երեկ տեղի ունեցավ Հրայր Թովմասյանի շուրջ հերթական ձերբակալությունը։
Հանրության մոտ արդեն փարատվել են բոլոր կասկածներն առ այն, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվում է քաղաքական հետապնդում՝ «կոլցո օպերացիային» բնորոշ գործիքներով։ Հոգեբանական և բարոյական ճնշում ՍԴ նախագահի վրա, որն իրականացվում է իշխանության ձեռքի տակ գտնվող բոլոր հնարավոր և անհնար միջոցներով ու մեխանիզմներով։
Անշուշտ դատապարտելի է իշխանությունների այս գործելաոճը ոչ այնքան այն առումով, որ այն ամբողջովին հակասում է իշխանափոխության գործընթացում հռչակված արժեքներին, այլ ավելի շատ նրանով, որ Փաշինյանն իր քաղաքական խնդիրները լուծելու համար կիրառում է այն նույն մեթոդներն ու գործիքները, որոնք ավանդաբար կիրառվել են նախկին իշխանությունների կողմից հենց իր՛ Նիկոլ Փաշինյանի, և իր համախոհների նկատմամբ։
Դուք մեր քաղաքացիներին առաջնորդեցիք պայքարի հանուն ազատության, սակայն այսօր Ձեր քաղաքական հակառակորդներին անօրինական զրկում եք ազատությունից, պայքարում էիք իրավունքի համար, բայց ամեն քայլափոխին ոտքի տակ եք տալիս իրավունքն ու մարդու իրավունքները։
2018թ. ՀՀ քաղաքացիները փողոց դուրս եկան և մերժեցին Սերժ Սարգսյանի իշխանությունը նաև և առավելապես այս բնույթի քայլերի համար, քանի որ մեր ժողովուրդի համար խորթ ու անընդունելի են նեղ կլանային շահերի և սեփական իշխանությունը հաստատելու ու ամրապնդելու համար իրականացվող բռնաճնշումներն ու քաղաքական հետապնդումները։
Պարոն Փաշինյան, այսպես շարունակելու դեպքում դուք ավելի ծանր ձևով կմերժվեք Հայ ժողովրդի կողմից, քան նախկին իշխանությունները, վայրկյան անգամ չկասկածեք։
Եվ միշտ հիշեք, դուք անպատժելի չեք և ոչ մի բանով առավել չեք ո՛չ Ռոբերտ Քոչարյանից, և ո՛չ էլ Սերժ Սարգսյանից»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2603477283049114&id=473981732665357