Գլխավոր Լուրեր Միջազգային «Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել Սիրիայում ռազմական հանցագործությունների համար». Պենտագոնի ղեկավար

«Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել Սիրիայում ռազմական հանցագործությունների համար». Պենտագոնի ղեկավար

1605
0

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը CNN-ի լրագրող, հաղորդավար Քրիստիան Ամանփուրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվության կենթարկվի, եթե ապացուցվեն այն հաղորդագրությունները, համաձայն որոնց Թուրքիայի վստահելի ուժերի կողմից Սիրիայում ռազմական հանցագործություններ են կատարվել:

«Ես ստացել եմ հաշվետվություններ, և մենք քննում ենք դրանք: Դրանք ահավոր են, և եթե պարզվի, որ դրանք համապատասխանում են իրականությանը, իսկ ես ենթադրում եմ, որ դա այդպես է, այդ արարքները կորակվեն որպես ռազմական հանցագործություն: Ես կարծում եմ, որ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, և շատ դեպքերում այդ պատասխանատուն կլինի Թուրքիայի կառավարությունը»,- նշել է Պենտագոնի ղեկավարը:

ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ ավելի վաղ հայտարարել էին, որ Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը, որոնք կռվում են քրդերի դեմ, բաղկացած են մարտիկներից, որոնք կապ ունեն ահաբեկչական խմբավորումների հետ, և որ այդ մարդիկ մեղադրվում են բազմաթիվ գերիների և քրդական կուսակցություններից մեկի ղեկավարի սպանության համար: