Սիլվա Հակոբյանի երգը՝ նվիրված դստերը․ Իմ հրաշք Միլա
Ավելի վաղ երգչուհին պատմել էր, որ պատրաստվում է իր հին և սիրված երգերից մեկի հիման վրա տեսանյութ պատրաստել, որը կնվիրի իր փոքրիկ հրաշքին։
«Իմ հին ու գեղեցիկ երգերից մեկի հիման վրա ուզում եմ նրան նվիրված հոլովակ թողարկել: Անկեղծ ասած՝ օգոստոսի 6-ին պետք է գնայի նկարահանման, բայց նա ծնվեց, ու ծրագրերս փոխվեցին, որոշեցի, որ այդ տեսահոլովակի հերոսուհին հենց աղջիկս է լինելու»,- անկեղծացել է նորաթուխ մայրիկը։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Սիլվա Հակոբյանը նշում է իր 31-ամյակը, ինչի առթիվ հրապարակել է դստեր առաջին լուսանակարը և խոստովանել, որ Միլան իր ամենաթանկ նվերն է ծննդյան օրվա կապակցությամբ։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...