Գլխավոր Քաղաքական Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը օրակարգում է․ Արցախի ԱԳ նախարար

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը օրակարգում է․ Արցախի ԱԳ նախարար

880
0

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը օրակարգում է։ Այս մասին ֆրանսիական Օվերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկյեի հետ հռչակագրի ստորագրումից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարեց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

«Ինչպես հայտնի է, օդանավակայանը չի գործում այն պատճառով, որ Ադրբեջանը օգտագործում է իր անդամակցությունը ICAO-ին եւ խոչընդոտներ է ստեղծում։ Դրանով իսկ նրանք շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ մեկուսացման քաղաքականությունը։ Վստահ եմ, որ լսել եք Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցված սպառնալիքները՝ այդ թվում քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու մասին, եթե դրանք հայտնվեն Ղարաբաղի երկնքում։ Սա անընդունելի մոտեցում է, որը խոչընդոտում է արցախցիների հիմնական իրավունքների, մասնավորապես՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացմանը»,- ընդգծեց նախարարը։

Սակայն Ացախի իշխանությունները շարունակում են խոչընդոտների հաղթահարման աշխատանքը։ «Եւ այնպես, ինչպես մեզ հաջողվեց հասնել Արցախում այնպիսի ոլորտների շրջափակման վերացմանը, ինչպիսին են հեռուստակոմունիկացիաները եւ բանկայինը, այս հարցն էլ կլուծենք»,- ընդգծեց նախարարը։