Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն մի քանի օր է, ինչ ժամկետային զինծառայողներից մեկն ինքնակամ լքել է զորամասը եւ նրանից որեւէ լուր չկա:
Այս մասին Shamshyan.com է ահազանգել զորամասը ինքնակամ լքած զինծառայողի ազգական Քնարիկ. Գ.-ն, խնդրելով օգնել գտնել իրենց զինվոր տղային։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...