Գլխավոր Իրավական Դավիթաշենում ծեծկռտուք է եղել դպրոցականների եւ ուսանողների միջեւ. 9 հոգի բերման է...

Դավիթաշենում ծեծկռտուք է եղել դպրոցականների եւ ուսանողների միջեւ. 9 հոգի բերման է ենթարկվել

1527
0

Հոկտեմբերի 24-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք: Այս մասին հայտնում է SHAMSYAN.com-ը:

Այդ օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն թաղամասում վիճաբանություն է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները: Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Դավիթշեն 2-րդ թաղամասում գտնվող զբոսայգում, որին մասնակցություն են ունեցել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչներ, 17-ամյա Նարեկ Շ.-ն, 16-ամյա Արսեն Խ.-ն, 16-ամյա Կարեն Բ.-ն, 16-ամյա Գագիկ Պ.-ն, 17-ամյա Ստեփան Ս.-ն, Սպիտակ քաղաքի բնակիչ, 15-ամյա Սերյոժա Հ.-ն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ, 16-ամյա Գագիկ Դ.-ն, 14-ամյա Մարատ Հ.-ն և 14-ամյա Նարեկ Գ.-ն: Վերջիններս վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Սերյոժա Հ.-ն քթի վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են նշված անձանց և տեղափոխել ոստիկանություն, իսկ մի քանիսին էլ հայտնաբերել են տարված բացատրական աշխատանքների շնորհիվ:

Վիճաբանության բոլոր մասնակիցները որոշ ժամանակ անց բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց մի մասը սովորում է Քանաքեռավանի ավագ դպրոցում, մի մասը՝ Զարդարվեստի ուսումնարանում, մի մասը՝ Մշակույթի պետականա քոլեջում, մի մասն էլ՝ Դավիթաշենում գործող դպրոցներից մեկում: