Ազգային ժողովի բակում՝ «Հոկտեմբերի 27»-ի զոհերին նվիրված հուշակոթողի մոտ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ «Հոկտեմբերի 27»-ի զոհերից ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի կնոջը` Անահիտ Բախշյանին, և հարցրեց նրա որպիսություն, Անահիտ Բախշյանը պատասխանեց.«Բա որ ես հարցնեմ ոնց եք, ինչ պետք է պատասխանեք»: Նա նշեց, որ վատ է և այնքան ժամանակ է վատ լինելու մինչև բոլորը չիմանան, թե ինչ եղավ այդ օրը:
«Շատ սպասում էի, որ որևէ մեկը կառավարությունից կգար Յուրայի ֆիլմին»- ասաց նա, ինչին վարչապետը պատասխանեց՝ ասելով, որ այդ օրը երկրում չէր:
Անահիտ Բախշյանը նշեց, որ գիտի, որ վարչապետը երկրում չէր, ապա հարցրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին.«Ալեն, ինչո՞ւ չեկար»: Ալեն Սիմոնյանը ոչինչ չպատասխանեց, միայն ժպտաց։
Դիտել տեսանյութի 11։20 րոպեից:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2400735796831870/