Style.News.am-ը գրում է․
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակում։ Այսօր տեղադրած լուսանկարներում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է Ռոստով քաղաքից։ Կադրերում նա կրում է ամառային վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․
«Ռոստովում անցած անգամ չէի հասցրել լավ պտտվել, այսօր սխալս ուղղեցի և ինձ թվում է՝ այստեղ ամեն բան է հայկական. շենքերն ու փողոցները, մարդկանց բնավորությունն ու ապրելակերպը, իսկ ուտելիքըըըը… մմմմմմ, «մատներդ հետը կուտես»: