Գլխավոր ՇոուԲիզ «Առանց սիրո, օգուտի համար չեմ կարող որևէ մեկի հետ շփվել»․ Էլեն Ասատրյանը՝...

«Առանց սիրո, օգուտի համար չեմ կարող որևէ մեկի հետ շփվել»․ Էլեն Ասատրյանը՝ 23-ամյակի, խնջույքի ու նվերների մասին

2403
0

Ինչպես արդեն նշել էինք, դերասանուհի Էլեն Ասատրյանը երեկ նշել է 23-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել ժամանցի վայրերից մեկում։  Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է անցկացրել օրն ու հայտնեց, որ լուսանկարներ չունի: Ըստ նրա՝ դա շատ լավ օր ունենալու արդյունք է:

«Անկախ իմ կամքից այնպես ստացվեց, որ երեկույթից լուսանկարներ չունեմ, ուղղակի չեմ լուսանկարվել։ Անձնականումս ամեն ինչ լավ է, ոչ մեկին, ոչ մի բան ցույց տալու կարիք չունեմ»,- ասաց նա:

Էլենի խոսքով՝ փոքր-ինչ վախենում է մեծանալուց։ «Միայն այդ առումով եմ դժվար բաժանվում 22-ից։ Վախենում եմ ինչ-որ բան չհասցնել, մի բան կիսատ թողնել, սակայն չեմ էլ կարծում, որ կա մարդ, ով ամեն ինչ հասցնում է։ Կյանքը շատ կարճ է, բայց ես կփորձեմ հնարավորինս շատ բան հասցնել։ Ինձանից տարիքով մեծ ընկերներս միշտ ասում են, որ 25-ից հետո տարիները շատ արագ են անցնում, չես էլ հասցնում նկատել։ Ես դեռ բավականին փոքր եմ, 30 տարեկանն ինձ համար շատ վախենալու է թվում։ Չնայած, երբ նայում եմ շուրջս և տեսնում, թե ինչ շքեղ, գեղեցիկ են 30 տարեկան ընկերուհիներս, մտածում եմ, որ ես էլ այդպես կլինեմ»,- ասաց Էլենը։

Տարեդարձի առիթով դերասանուհին այս տարի խնջույք է կազմակերպել և օրն անցկացնել ընկերների շրջապատում․ «22 տարեկանում շատ-շատ դժվարություններ եմ ունեցել, տարեդարձս նշելու ամենամեծ պատճառներից մեկը դա էր, քանի որ դժվարություններից ազատվել եմ։ Քանի որ ես ու ընկերներս աշխատում ենք Երևանի ժամանցի վայրերից մեկում, հենց այնտեղ կազմակերպեցինք ծնունդս։ Ընկերներս ավելի ոգևորված էին, քան ես, շատ լավ տրամադրությամբ, հետաքրքիր, ուրախ ձևով նշեցինք ծնունդս։ Քանի որ ամեն երեկո աշխատում եմ, ուրախանալու ժամանակ չեմ ունենում, գործընկերներս էլ երեկոյան առիթների չեն կարողանում գնալ։ Վերջապես այնպես ստացվեց, որ կարողացանք հանգիստ ուրախանալ, ոչ թե լինել հաղորդավար կամ երգիչ»։

Անդրադառնալով նվերներին՝ Էլենն ասաց, որ ընկերներն իրեն լավ են ճանաչում և սովորաբար նվիրում են այն, ինչ իր սրտով է․ «Երբ բացում էի նվերներս, զգում էի, որ ինձ համար շատ ճիշտ ընտրված բաներ են։ Անչափ հետաքրքիր նվեր եմ ստացել ընկերներիցս մեկից՝ ոսկյա ականջօղեր։ Ես ունեցել էի նույն օղերից, սակայն կորցրել էի ու շատ տխրել, նա չգիտեր դրա մասին, հետաքրքիր զուգադիպությամբ նույնից էր նվիրել։ Այս մեկը հաստատ չեմ կորցնի»։

Դերասանուհին ասաց, որ ունի տարեդարձը նշելու ցանկալի տարբերակ, բայց առայժմ այն իրագործել չի կարողանում հագեցած գրաֆիկի պատճառով: «Մտածում եմ ընկերներիս հետ հանգստի մեկնել և տարեդարձիս օրը նրանց հետ արձակուրդային տրամադրությամբ անցկացնել։ Մի քանի մարդ կա, որոնց հետ շատ եմ ուզում արտերկիր մեկնել»,- ասաց նա։

Շարունակությունը՝ աղբյուր կայքում: