Գլխավոր Լուրեր Հրդեհ Երևանի քաղաքապետարանում. նախնական տեղեկություններով յուղ են վառել

Հրդեհ Երևանի քաղաքապետարանում. նախնական տեղեկություններով յուղ են վառել

579
0

Armeniansputnik.am-ը գրում է.

Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի շենքից թանձր ծուխ է բարձրանում։

Սոցիալական կայքերում արդեն տեսանյութեր են հայտնվել։

Քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է քաղաքապետարանի ճաշարանի տարածքում։

ԱԻՆ–ից ևս հաստատեցին տեղեկությունները։ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ահազանգով դեպքի վայր են մեկնած հրշեջները և պարզել են, որ միջադեպը որևէ լուրջ հետևանք  չի ունեցել։

https://www.facebook.com/Diaanaa/videos/10157667782747661/