Գլխավոր Քաղաքական Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն դեկտեմբերին Բրատիսլավայում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն դեկտեմբերին Բրատիսլավայում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

1353
0

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները դեկտեմբերի 5-6-ը հանդիպում կունենան Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, որտեղ կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական նիստը։

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, Գրեմնինգերը հույս է հայտնել, որ արտգործնախարարների գալիք հանդիպումը նոր ազդակ կտա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքին։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության երկու կողմերն արդեն մի շարք միջոցներ են ընդունել վստահության ամրապնդման համար, այդ թվում՝ «Բաքվի և Երևանի միջև ուղիղ կապի հաստատումը»։