Գլխավոր Լուրեր Կենդանաբանական այգու տարածքում վնասազերծում են թափառող շներին. Հակոբ Կարապետյան

Կենդանաբանական այգու տարածքում վնասազերծում են թափառող շներին. Հակոբ Կարապետյան

784
0

Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւ կից տեսանյութեր հրապարակել, որտեղ երեւում են վնասազերծված շները։

«Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,– գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի կենդանաբանական այգում շների ոհմակը հոշոտել էր այգու 3 կենգուրուներին, իսկ այսօր առավոտյան աշխատակիցները հայտնաբերել էին 3 անկած մուֆլոնների։

Անձնակազմի կարծիքով՝ շների հարձակումից պաշտպանվելու լավագույն միջոցը այգու շուրջ պատնեշ կառուցելն է, որի հարցը դեռ չի լուծվում։

Նշենք, որ այսօր առավոտյան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է հրաժարական տալ։ Կարճ ժամանակ անց տնօրենը հրաժարականի դիմում էր գրել։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217083922915962&id=1405208089