Գլխավոր Քաղաքական Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա. Օրակարգը հայտնի է

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա. Օրակարգը հայտնի է

842
0

Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը եւ դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» եւ «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին:

Նախարար Մնացականյանը Արեւելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Այցի շրջանակներում ԱԳ նախարարը մասնակցելու է նաեւ մի շարք այլ միջոցառումների եւ  հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։