Գլխավոր Լուրեր Գոռ Սուջյանը պնդում է՝ նախարարը թյուր կարծիք է տարածում՝ ասելով, որ ինքը...

Գոռ Սուջյանը պնդում է՝ նախարարը թյուր կարծիք է տարածում՝ ասելով, որ ինքը հավանություն է տվել «ՀուԶանք ու Զանգին», նախարարությունը հրապարակում է Սուջյանի ստորագրությունը

1246
0

Երաժիշտ Գոռ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Գոռ Սուջյանը, որպես մասնագետ, հավանություն է տվել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը։

«Ժողովուրդ ջան նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը ՝որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը,սակայն ուզում եմ նշել ,որ թյուր ինֆորմացիա է ՝քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու ՝այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ ՝ քանի որ մասնագետը այն անձն է ՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես <<1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեյի ՝որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա»,-գրել է նա։

Նրա այս հրապարակմանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարարությունն ու հաղորդագրություն տարածել՝ կից ներկայացնելով Գոռ Սուջյանի ստորագրությունը՝ միջոցառման նախագծի գնահատման թերթիկի վրա։

Նախարարության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

Նոր տեսանյութ.