Գլխավոր Լուրեր Գորիսում ներդրումների լուրջ ծավալ կա․ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է

Գորիսում ներդրումների լուրջ ծավալ կա․ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է

1645
0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ շրջեց Գորիսի Մաշտոցի պողոտայում, որը շուրջ 30 տարի չի վերանորոգվել․  այս պահին ճանապարհը 257 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ներկայացրեց, որ փողոցի մայթերը բազալտապատվում են, փողոցն ամբողջությամբ ասֆալտապատվում է։  «Սա սուբվենցիոն 5 ծրագրերից մեկն է։ Ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջ»,- ասաց նա։

Վարչապետը հետաքրքրվեց, թե Գորիսում ինչպիսին են բյուջեի կատարման ցուցանիշները։ Գորիսի քաղաքապետն ընդգծեց, որ անցած տարի 100 տոկոսով բյուջեն կատարվել է։  «Բայց ես մի այսպիսի ցուցանիշ էլ ասեմ։ 2017 թվականին սեփական եկամուտը եղել է 153 միլիոն դրամ, 2018 թվականին դարձրել ենք 221 միլիոն դրամ, այս պահին 250 միլիոն դրամ է, 2020 թվականին պլանավորում ենք 300 միլիոն դրամ»,- նշեց Գորիսի քաղաքապետը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ առանց Երևան քաղաքի սեփական եկամուտների մարզերի սեփական եկամուտները 2․5 միլիարդ դրամով ավել են, քան 2018 թվականին։

Գորիսի քաղաքապետը նաև հայտնեց, որ Գորիսում  ներդրումների շատ լուրջ ծավալներ կան այս պահին։ Նա ընդգծեց, որ հիմնականում հյուրանոցներ են կառուցվում։ «Համայնքը պատմամշակութային կոթողների վերանորոգման աշխատանքներ է տանում, ինչի արդյունքում զբոսաշրջությունն ակտիվացել է»,- նշեց Առուշանյանը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/474411286752599/