ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է նվիրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին՝ գրելով․
«Որպես մեծահոգի մարդ՝ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ.
Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ», դու կոնկրետ քաղաքական ուժերին խորհուրդ տալուց առաջ պետք է հիշես, որ շատ փոքր ես բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով:
Ավելի լավ է քո` օրենքով սահմանված պարտականությունները սովորես և դրանց շրջանակներում օգնես վերադասիդ, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին, նամանավանդ, որ հաճախ ոտքի տակ ընկնելու սեր ունես:
Ցտեսություն:
ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության փորձագետ`Վահե Գրիգորյան»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Այս քառօրյայի ընթացքում քննարկվելու է նաև «օրենքով գողերի մասին օրենքը»։ Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն այսօրվանից դասեր կքաղի կատոկի տակ կրկին չընկնելու համար։
#անվճարխորհուրդներ»։
https://www.facebook.com/vahelawyerpage/posts/1169959106548293