Գլխավոր ՇոուԲիզ Դերասան Լեոնարդո դի Կապրիոն 2020 թվականի «Օսկար»-ի հավակնորդների թվում է

Դերասան Լեոնարդո դի Կապրիոն 2020 թվականի «Օսկար»-ի հավակնորդների թվում է

1188
0

Դերասան Լեոնարդո դի Կապրիոն 2020 թվականի «Օսկար»-ի հավակնորդների թվում է:

«Օսկար» կինոմրցանակին տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում հավակնում են նաև դերասաններ Մեթյու Ռիզը, Ռոբերտ Պատինսոնը և Ջոնաթան Փրայսը:

Sony ստուդիան որոշել է առաջադրել դի Կապրիոի թեկնածությունը Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Նույն ստուդիան առաջադրել է նաև Բրեդ Փիթի թեկնածությունը նույն ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար: Բացի այդ ստուդիան, առաջադրել է նաև Մեթյու Ռիզին «Հիանալի մի օր հարևանությամբ» ֆիլմում դերակատարման համար, իսկ Թոմ Հենքսը կհավակնի մրցանակին երկրորդ պլանի դերակատարման համար:

Netflix կինոընկերությունը ևս իր թեկնածուներին է առաջադրել: Գլխավոր անվանակարգում՝ Ջոնաթան Փրայսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դերակատարման համար «Երկու պապ» ֆիլմում, իսկ երկրորդ պլանի անվանակարգում՝ Էնթոնի Հոպկինսին, որը կատարել է Բենեդիկտոս պապի դերը: Օսկարի հավակնորդների թվում է նաև դերասան և աշխարհահռչակ ռեսթլեր Դուեյն Ջոնսոնը: