News.am-ը գրում է․
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները քիչ առաջ գնացել են ԿԳՍՄ նախարարություն, որի առջեւ արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ են անցկացնում ՀՅԴ երիտասարդաական միության անդամները՝ Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ-ն դիմել էր ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ իրենց պայքարին միանալու և Արայիկ Հարությանունի պաշտոնանկության գործընթաց սկսելու առաջարկով։
«Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք եւ կարդալով դիմումը հարկ համարեցինք գալ եւ մեր աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում»,- լրագրողներին ասաց պատգամավոր Արման Աբովյանը, ով եկել էր Գեւորգ Պետրոսյանի ուղեկցությամբ։
Այնուամենայնիվ, Արման Աբովյանը նշեց, որ վերջնական դիրքորոշում չունեն այդ նամակի առնչությամբ, վերջնական դիրքորոշում կհայտնեն քննարկելուց եւ նախարարի հետ ակնկալվող հանդիպումից հետո։