ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար և շոումեն Դմիտրի Դիբրովը պատմել է իր ընտանիքի, ավագ դստեր` Լադայի մասին:
Դիբրովի խոսքով` իր ավագ դուստրը, որն այժմ Ֆրանսիայում է բնակվում, ամուսնացել է տեղի հայերից մեկի հետ:
«Ի դեպ, ես արդեն պապիկ եմ, հունվարին ծնվեց թոռնուհիս` Միյան: Չգիտես ինչու, բոլոր փարիզցիների միջից աղջիկս հայի ընտրեց: Զարմանալի է, այժմ ես հայ պապիկ եմ, իսկ (ներկայիս) կինս 30 տարեկանում արդեն հայ տատիկ է»,- starhit.ru-ին տված հարցազրույցում ասել է հաղորդավարը:
Դիբրովը նաև նշել է, որ շուտով դերասանուհի, հաղորդավարուհի Չուլպան Խամատովայի հետ կմեկնի Ֆրանսիա, և հույս ունի տեսնել փոքրիկին:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...