Գլխավոր Լուրեր Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 7-9-ը՝ նույնքան կնվազի

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 7-9-ը՝ նույնքան կնվազի

3151
0

Հանրապետության տարածքում` հունիսի 4-5-ը, 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունիսի 4-ին, 5-ին, 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 6-ին անձրևի հավանականությունը փոքր է:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում