Գլխավոր Իրավական 18 մարմանավաճառ է բերման ենթարկվել ոստիկանություն. Մի մասը մարզերից է եղել (տեսանյութ)

18 մարմանավաճառ է բերման ենթարկվել ոստիկանություն. Մի մասը մարզերից է եղել (տեսանյութ)

840
0

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Շենգավիթ վարչական տարածքում:

Համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 18 անձ:

Իրավապահները ճշտել են կանանց ինքնությունը, բնակության վայրը` կային եւ՛ տեղացիներ եւ՛ մարզերի բնակիչներ:

Նրանց հետ տարվել են բացատրական աշխատանքներ, կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Ոստիկանությունը եւս մեկ անգամ իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: