Գլխավոր Քաղաքական Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ

Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ

2043
0

ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի դիմաց հունիսի 4-ին մեկնարկեց բողոքի ակցիա: Ակտիվիստները ՀՀ վճռաբեկ դատարանից պահանջում են անհապաղ նիստի օր նշանակել և ազատ արձակել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին:

ՀՀ վճռաբեկ դատարանը մայիսի 25-ին վարույթ էր ընդունել Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ դրդել էր մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ մասնակցել ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ: