Գլխավոր Տնտեսական Աճուրդի է դրվել «Գոլդեն Փելես»-ը. մեկնարկային գինն 7,5 մլրդ դրամ է. առաջին...

Աճուրդի է դրվել «Գոլդեն Փելես»-ը. մեկնարկային գինն 7,5 մլրդ դրամ է. առաջին աճուրդը՝ դեկտեմբերի 18-ին

1245
0

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց աճուրդի դնել «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:

Ըստ որոշման Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող՝ 19758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (հյուրանոցային համալիր՝ 19167.7 քառ. մետր, ենթակայան՝ 115.6 քառ. մետր, պոմպակայան՝ 54.7 քառ. մետր, ջրավազան՝ 420 քառ. մետր), ինչպես նաեւ շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ:

Այսպիսով՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 526 457 800 ՀՀ դրամ, իսկ աճուրդի հաղթողը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 62 431 200 ՀՀ դրամ:

Նախատեսվում է, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմա¬կերպել եւս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ինչպես պայմանավորվել էին նիստերից մեկի ընթացքում պետական գրանցում ստանալուց հետո, միանգամից կանցնեն օտարման գործընթացին, ինչը հիմա տեղի է ունենում: «Դեկտեմբերի 18-ին նմանատիպ աճուրդ է տեղի ունենալու եւ աճուրդի է դրված լինելու Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը եւ բոլոր գործարարներին, ովքեր հետաքրքրված են, կոչ ենք անում մասնակցել այդ աճուրդին»,-ասաց նա: