Գլխավոր Լուրեր Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոխել ժամերը

Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոխել ժամերը

0
952

Օրերս երեք օրենքի նախագիծ եմ դրել շրջանառության մեջ: Ժամերի փոփոխության վերաբերյալ, որը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22–ին, ֆեյսբուքյանն իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Օրերս երեք օրենքի նախագիծ եմ դրել շրջանառության մեջ: Ժամերի փոփոխության վերաբերյալ, որը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն։

Օտարերկրացիների վերաբերյալ, որը թույլ կտա ֆուտբոլային ակումբներին լեգիոներներ գնել հայկական ֆուտբոլի համար, զարգացնել ֆուտբոլը:

Եվ վերջինը, եղևնիների վաճառքի վերաբերյալ, որը կնվազեցնի այն սպանդը, որը տիրում է ամանորի օրերին, երբ 7 օրվա համար 10 ծառ են ներմուծում դրսից, մնացած հազարները՝ Հայաստանում հատում և հետո թափում այդ ծառերը: Բնական եղևնին Ամանորին տանը կարող է լինել միայն ծաղկամանի մեջ, որ հետո հնարավոր լինի այն տեղափոխել և տնկել:

Այս երեքը մեծ օրենսդրական փաթեթի մի մասն են, շարունակությունը` հաջորդիվ»: