Գլխավոր Լուրեր «Սումգայիթում Հայերին Սպանել Են Հայերը». Ալիև

«Սումգայիթում Հայերին Սպանել Են Հայերը». Ալիև

2093
0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Սումգայիթում՝ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը, անդրադարձել է1988-ի ազգությամբ հայ բնակիչների ջարդերին:

Ալիևը հայտարարել է, որ հայերի ջարդերը կազմակերպել են հենց հայերը: Նրա խոսքով ՝ ձերբակալվել է մի հայ, որը սպանել է 10 հայի: Նա դատապարտվել և ուղարկվել է Հայաստան ՝ պատիժը կրելու համար, բայց այնտեղ նրան ազատ են արձակել: Ըստ Ալիևի ՝ Հայաստանի իշխանությունները նման քայլի են դիմել, քանի որ նա «աշխատել է իրենց համար»:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Սումգայիթի ջարդերը օգտագործվել են «Ադրբեջանին զրպարտելու համար», ինչն, ի վերջո, հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկմանը: