Գլխավոր Լուրեր Ինչ–որ հեռուստաընկերություն սխալմամբ իմ գրառումը տեղադրել է Ռուբեն Մելիքյանի նկարի հետ ու...

Ինչ–որ հեռուստաընկերություն սխալմամբ իմ գրառումը տեղադրել է Ռուբեն Մելիքյանի նկարի հետ ու սկսվել է համաիմքայլական խրախճանքը. Արթուր Ղազինյան

707
0

Tert.am֊ը գրում է․

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ հեռուստաընկերություններից մեկը (5-8-րդ ալիքը) հրապարակել է իր ֆեյսբուքյանն գրառումներից մեկը, սակայն տեղադրել է ոչ թե իր, այլ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի լուսանկարը։

Դրանից հետո ֆեյսբուքյան օգտատերերը, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, սկսել են տարածել սույն հրապարակման կոլաժը՝ նշելով, թե Արթուր Ղազինյանին և Ռուբեն Մելիքյանին ինչ–որ տեղից նույն տեքստն են ուղարկել՝ առանց զգուշացնելու, որ միաժամանակ չհրապարակեն։

«Ինչ–որ հեռուստաընկերություն սխալմամբ իմ գրառումը տեղադրել է Ռուբեն Մելիքյանի նկարի հետ ու սկսվել է համաիմքայլական խրախճանքը:

ՔՊ կենտկոմի հրահանգիչի կողմից տրված ցուցումով մարտնչող միջակությունները հորթի հրճվանքով տարածում են այս նկարը ու տխմար մեկնաբանություններ անում:

Բայց որքան քիչ բան է պետք տկարամիտներին ու սակավամիտներին երջանիկ լինելու համար:

Հ.Գ. Գրառման բովանդակությունը, որ հասկանային, հիմա իրենց քրմի ձեռքը բռնած նետվել էին սատանի կամրջից»,– գրել է նա:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նույնպես անդրադարձել է թեմային «Ֆեյսբուքում» անելով գրառում։ «Մութ սենյակում սև կատու որոնողների ոհմակներին հայտնում եմ, որ մեջբերված խոսքը իմը չէ»,– գրել է նա։

Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը մեկ այլ գրառում է արել։ «Վիրավորականը էն ա, որ օրինակ հեռախոս կորցնելու գծով սպորտի միջազգային վարպետի մտքով անցելա, որ ես ու Արթուր Ղազինյանը էնքան սեփական դատողություն չունենք, որ ինչ-որ մեկը պիտի մեզ «տեքստ տա»։

Ձեր առակագիրներով-բանով հանդերձ՝ գնացեք «Հայելու հեքիաթը» մուլտֆիլմը նայեք։ Էս էլ ձեզ հղումը։

Հիշեցնեմ, որ ներքևում մեջբերված խոսքը իմը չէ, այլ Արթուր Ղազինյանինը։

Վրիպակ թույլ տված լրատվականից՝ 5-րդ ալիքից էլ պահանջում եմ ուղղել այն և այդ մասին հրապարակավ տեղեկացնել»,– գրել է նա՝ գրառմանը ներկայացնելով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանի գրառման ճեպապատկերը (սկրինշոթ)։