Գլխավոր Լուրեր Պատահարներ Ստեփանավանի ոստիկանության բաժնում 29-ամյա երիտասարդը կտրել է ձեռքերի դաստակներն ու բացականչել. «Քրեականի...

Ստեփանավանի ոստիկանության բաժնում 29-ամյա երիտասարդը կտրել է ձեռքերի դաստակներն ու բացականչել. «Քրեականի պետին կանչեք, ես նրան խփելու եմ»

819
0

Նոյեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին է այցելել Գյուլագարակ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Պապանյանը և խնդրել, որպեսզի հերթապահ մասի ոստիկանության ծառայողը բաժնի մուտքի դուռը բացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հերթապահ մասի ավագ տեսուչը բացել է մուտքի դուռը և պարզվել է, որ Հ. Պապանյանը գտնվում է ակնհայտ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, ով աջ ձեռքին եղած դանակը պահել է ձախ դաստակի վրա, որից հետո կտրել է ձախ, այնուհետև աջ ձեռքերի դաստակները՝ այդ ընթացքում սպանության սառնալիքներ հնչեցնելով ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մանուչարյանի հասցեին։

Պապանյանն անընդհատ բացականչել է. «Քրեականի պետին կանչեք, ես նրան խփելու եմ, կամ ես եմ ապրելու կամ ինքը»։ Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: