ՈՒՂԻՂ. մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2019»-ը, Հայաստանը ներկայացնում է Կարինա Իգնատյանը

1199
0

Լեհաստանի Գլիվիցե քաղաքում վայրկյաններ առաջ մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2019»-ը: Հայաստանն այս տարի ներկայացնում է Կարինա Իգնատյանը, ով ընտրվել է «Դեպի մանկական Եվրատեսիլ» ազգային մրցույթի միջոցով:

Կարինան ներկայանում է Colors Of Your Dream երգով: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո: Երգի բեմադրության հեղինակն Արթուր Մանուկյանն է:

Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր եվրատեսիլյան երգի տեսահոլովակը, որի նկարահանումները կայացել են Ռուսաստանում, ռեժիսորն Անգելինա Միռոշնիչենկոն է։