Գլխավոր Քաղաքական Նիկոլ Փաշինյանն իր խոսնակ Վլադիմիր Կարապետյանին 3 օրով գործուղում է Լիտվա

Նիկոլ Փաշինյանն իր խոսնակ Վլադիմիր Կարապետյանին 3 օրով գործուղում է Լիտվա

1045
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանին Լիտվայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Լիտվայի Հանրապետության մի շարք պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ռազմավարական հաղորդակցության եւ ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները քննարկելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Լիտվայի Հանրապետություն (քաղաք՝ Վիլնյուս)»:

Գործուղման ծախսերը կարվեն բյուջեի հաշվին: