Գլխավոր Լուրեր Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ

1730
0

Հայաստանում նոյեմբերի 28-ին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարեւմտյան, վայրկյանում 3-8 մետր արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հայպետհիդրոմետից»:

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 27-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 28-ին, դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։