Գլխավոր Լուրեր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

1332
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի, Շիրակի մարզի Աշոցքի և Մարալիկի տարածաշրջաններում, Կոտայքի մարզում և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում մառախուղ է:

Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն