Գլխավոր Լուրեր Սերժ Թանկյանն ընդունել է Փաշինյանի մարտահրավերը. նա ամեն ամիս գումար կփոխանցի Հայաստան...

Սերժ Թանկյանն ընդունել է Փաշինյանի մարտահրավերը. նա ամեն ամիս գումար կփոխանցի Հայաստան հիմնադրամին

699
0

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտահրավերը: Նիկոլ Փաշինյանը դիմել է Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Ես ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելով «Հայաստան համահայկական հիմնադրամին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Սերժ Թանկյանը:

Պայմաններից մեկն այն է, որ մարտահրավերն ընդունողները դա անեն հրապարակային և իրենք էլ իրենց հերթին երեք անձի մատնանշեն այս նախաձեռնությանը միանալու համար: Սերժ Թանկյանը մատնանշել է թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ Վահե Բերբերյանին, պրոդյուսեր Էրիկ Իսրաիլյանին, ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին: «Մենք կարող ենք մեծ թվով մարդկանցով անել ավելին՝ նվիրաբերելով քիչ, քան փոքր թվով մարդկանցով նվիրաբերել շատ»,-նշել է Սերժ Թանկյանը:

I hereby accept the challenge by PM of Armenia Nikol Pashinyan to donate $23/mo to the All Armenia Fund (https://www.himnadram.org/en/donate) and in turn challenge @esrailian @vaheberberian and @angelasarafyan to meet this challenge. Feel free to join the challenge and challenge others to do the same. We can do more with larger numbers of people donating less than a small group donating more.#allarmeniafundchallenge

Опубликовано Serj Tankian Четверг, 28 ноября 2019 г.