Գլխավոր Քաղաքական Գլուխներդ հանեք ներքաղաքական դաշտից և մտածեք տարածաշրջանային խնդիրների լուծման մասին. Արման Աբովյան

Գլուխներդ հանեք ներքաղաքական դաշտից և մտածեք տարածաշրջանային խնդիրների լուծման մասին. Արման Աբովյան

1656
0

Մինչև իշխանությունը կամազացգեյթով է զբաղված, իսկ հասարակությունը քննարկում է, թե ում վարկանիշը որքանով է աճել/նվազել, մի խոսքով մինչև հայ «քաղաքական մտքի գեներատորները» զբաղված են ներքին մանր-մունր գզվրտոցով, մեր տարածաշրջանում կատարվում են այնպիսի տեղաշարժեր, որոնք կարող են այնպիսի լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար, որ մեր ներքին խնդիրները պարզապես կմղվեն հազարերորդ պլան։ Օրինակ` հիշեցնեմ մի քանի, ըստ իս, կարևոր իրադարձություններ, որոնք ուղղակի ազդում են (կամ մոտ ապագայում ազդելու են) մեր վրա։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Նա գրել է. «1-Վրաստանում իրավիճակը ալիքաձև թեժանում է։ Արդեն որերորդ օրն է Թբիլիսիում չեն դադարում բավականին մարդաշատ հակաիշխանական հանրահավաքները ։Երեկ նույնիսկ ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը (27 մարդ ձերբակալվել էր) , սակայն այսօր կրկին Վրաստանի խորհրդարանի դիմաց մարդաշատ էր։ Զուգահեռ մտահոգիչ դինամիկայով արժեզրկվում է վրացական լարին։

2-Ադրբեջանում ընթանում են ներքաղաքական լրջագույն պրոցեսներ։ Օրինակ` Ադրբեջանի, այսպես կոչված, ընդդիմության ակտիվությունը (որն առայժմ այդքան էլ մեծ չէ, սակայն ունի շարունակականության տենդենց)+Ալիևը արձակում է խորհրդարանը (այս փաստն ունի խորքային ուսումնասիրության անհրաժեշտություն) +անդադար ֆաշիստական հայատյացության դրսևորումներն ամենամեծ քաղաքական մակարդակով և բացահայտ սպառնալիքներ վերսկսել պատերազմը մեր հետ։

3-Իրանում պարբերաբար հրահրվում են զանգվածային բողոքի ակցիաներ։ Իրանը արդեն երկար տարիներ գտնվում է արտաքին կատաղի ճնշման տակ, ինչը բնականաբար բերում է իրանական տնտեսության թուլացմանը։ Իրանի միջուկային ծրագրի անվերջ «էպոպեան», որն, իրականում, միայն պատճառ է, որ այդ երկիրը գտնվի պրեսինգի տակ։

4-Թուրքիայի կտրուկ հակահայկական ագրեսիվության աճը (թե՛ ՀՀ ի և թե առհասարակ դեպի Հայկական հարց) +Թուրքիայի պանթուրքական հայակործան «բյուրեղյա երազանքը» որպես թուրքական քաղաքական մտքի փարոս։ Իսկ եթե ավելացնենք, որ արտասահմանյան մամուլը տեղեկություններ է տարածել, որ Թուրքիան ուներ և ունի իրական ռազմական ագրեսիայի նախագիծ Հայաստանի հանդեպ, ապա այս ուղղությամբ իրավիճակն ավելին քան բարդ է (շատ մեղմ ասած)։

5-Արցախյան հիմնախնդրի շուրջ ծավալվող զարգացումները, որոնք առայժմ արտահայտվում են սուս ու փուս բանակցությունների շրջանակներում ընթացող ինչ-որ անհասկանալի պրոցեսների ձևաչափով+արցախյան առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող քաղաքական անառողջ գործընթացները։

Այս ամենինչով արտաքին վտանգները չեն ավարտվում Հայաստանի համար, սա ամենատեսանելի թիրախներն են, որոնց մենք պետք է չափազանց ուշադիր վերաբերենք և անենք եզրակացություններ, սակայն, ինչպես ես տեսնում եմ, ոչ մի լուրջ վերլուծական կամ գոնե տեղեկատվական նյութեր գոյություն չունեն (մի գուցե արցախյան ապագա ընտրությունների շուրջ կա ինչ-որ աննշան դիսկուրս։ Լավագույն դեպքում մնացած վտանգները հետաքրքրում են շատ քիչ ծավալով նեղ մասնագետներին։

Ասածս ի՞նչ է…ասածս այն է, որ մենք պետք է շտապ դուրս գանք ընդգծված ներքաղաքական օրակարգից և, նայելով մեր շուրջը, հասկանանք, որ մենք մենակ չենք տարածաշրջանում և առհասարակ աշխարհում, և եթե մենք չունենանք վերը նշված իրադարձությունների շուրջ լուրջ վերլուծական աշխատանք, ապա մենք վստահաբար կհայտնվենք շաաատ ծանր կացության մեջ։

Մի խոսքով՝ գլուխներդ մեկ- մեկ հանեք ներքաղաքական դաշտից և մտածեք նվազագույնը տարածաշրջանային խնդիրների լուծման եղանակների ձևավորման մասին։

https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/430589567849650